ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հին ու «բարի» փորձված մեթոդը

Հին ու «բարի» փորձված մեթոդը
10.03.2024 | 07:30

Նիկոլի ռեյտինգը հետևողականորեն ձգտում է դեպի ներքև։

Սա հնարավորություն է նրանց համար, ովքեր կառչած են զուտ Հայաստանի շահին ու կապ չունեն տարբեր կենտրոնների կազմակերպած դավադրությունների հետ։

Իսկ ի՞նչ է պետք հիմա իշխանություններին, որպեսզի կարողանան պահել իշխանությունն իրենց ձեռքերում։

Հին ու «բարի» փորձված մեթոդը՝

1. Հրապարակ են գալիս ժողովրդի համար ատելի ուժեր,

2. Հրապարակ են գալիս ժողովրդի համար ատելի դեմքեր,

3. Հրապարակ են գալիս ժողովրդի համար ատելի ուժերի մեթաստազներ։

Իհարկե, այդպիսիք քիչ չեն, ինչը նշանակում է, որ կամ առաջիկայում հասարակությունը կկարողանա զգալ կեղծիքն ու ճշմարիտը և ուժ կտա նրանց, ովքեր չունեն ո՛չ օտարերկրյա, և ո՛չ էլ ներերկրյա տերեր։

Կամ էլ Նիկոլին հետո երանի ենք տալու ու այդ շրջապտույտի մեջ երկրի մահախոսականն ենք կարդալու։

Բայց պատասխան տալու են բոլորը՝ թե՛ արածի, թե՛ չարածի, թե՛ ասածի, թե՛ չասածի համար։


Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1749

Մեկնաբանություններ